
Պռոշյան փողոցից այսօր՝ հունիսի 12-ին, բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին ArmLur.am-ին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունից։
ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով:
Ավելի վաղ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասում էր, որ Պռոշյան փողոցից բերման են ենթարկել մի քանի տասնյակ քաղաքացու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պռոշյան փողոցում կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Բագրատ Սրբազանի աջակիցների կողմից իրականացվող ցույցի մասնակիցներից մեկին: