ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին:
«Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր լուսանկարները, եթե պարզվի, որ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կտրվի համապատասխան արձագանք: