
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրությունում։