
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով այսօր տուժել են նաև Հաղթանակ կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը, որը ոտքերի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, և կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Ավետիսյանը, որը ոտքի ծանր վիրավորում է ստացել:
Նրանք այս պահին գտնվում են «ՍլավՄեդ» ԲԿ-ում և առաջին օգնություն են ստանում և անցնում են համապատասխան հետազոտություններ: