Armenian text to speach

Ընտանիք քայքայող վարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային Ժողովում այսօր  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց  միջազգային կառույցներից ցածր տոկոսներով վարկեր ստանալու ու դրանք գյուղացիներին 27.30 տոկոսով տալու պատճառների վվերաբերյալ:

Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Բանկային տոկոսադրույքները բավականաչափ բարձր են և դա չի վերաբերում միայն գյուղատնտեսությանը:Ունենք ՓՄՁ-ների վարկավորման տոկոսադրույքների հետ կապված խնդիրներ էլ: ՀՀ-ում այսօր այնպիսի իրավիճակ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն է այն հիմնական գործիքը, որն ազդում է վարկային տոկոսների վրա: ԿԲ-ի միակ խնդիրը ինֆլյացիան է, տոկոսադրույքը սահմանվում է ՝  ելնելով սպառողական գների ինդեքսից: ՀՀ-ում դեռևս կորպորատիվ կառավարման խնդիրներ մենք ունենք: Կորպորատիվացման տեսանկյունից մենք շատ անելիքներ ունենք»:

Լյովա Խաչատրյանին նախարարի պատասխանը չբավարարեց.  «Գյուղացիների մեծ մասը տները կորցրել է: Եթե մեկը վարկ էր վերցրել, ռիսկ էլ չկա՝ 98 տոկոս վերադարձելիություն: Փոխկապակցված-կապակցված տարբեր հորինված բաներ, ամբողջ ազգուտակով, գյուղով ընկել են վարկերի տակ: Սա վաշխառուություն է: 3-4 տոկոսով վերցնում եք, 25 տոկոսով տալիս, էդ ի՞նչ եք անում: Դիտավորյա՞լ եք անում, որ մարդիկ հանցագո՞րծ դառնան: Մարդ ու կնիկ իրար վրա են գցում պարտքը, բաժանվում իրարից: Արդեն ընտանիք են քայքայում այդ վարկերը»:




Լրահոս