
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (ամբողջությամբ), Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Դուրյան, Վ.Տերյան, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Մ.Մկրտչյան թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 14-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։