ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսաձայնային նռնակներ, մարդկանց առևանգում, թեժ վիճաբանություն ԱԺ-ում. ինչ կատարվեց Բաղրամյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հերթական ակցիան էր իրականացնում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Իրավիճակը հսկողության տակ էին պահում Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող ուժային բոլոր կառույցները։

Ուժեղացված հսկողություն էր իրականացում Ազգային Ժողովի բոլոր մուտքերի մոտ, Դեմիրճյան փողոց էին բերվել նաև ՀՀ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի Պարեկային ծառայության ջոկատները։

Ակցիային զուգահեռ՝ Ազգային Ժողովում ընթանում էր 2023 թվականի բյուջեի քննարկումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը։

Իրավիճակը լարված էր նաև Ազգային Ժողովում․ պատգամավորների վեճին զուգահեռ հնչեցին պայթյուններ, որոնք լսվեցին անգամ ԱԺ դահլիճում։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՆԳՆ զորքերը կիրառել են լուսաձայնային նռնակ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Բաղրամյան պողոտայում «Տավումը hանուն hայրենիքի» շարժման մասնակիցների վրա ոստիկանները կիրառել են երկու հատուկ միջոց «Զարյա-2» նռնակը եւ «Զարյա-3» հատուկ կոպիտ նռնակը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը թույլ չի տվել ոստիկանությանը քաղաքացիների վրա կիրառել «Զարյա 3» հատուկ նռնակը, մինչդեռ հատուկջոկատայիննըրը այն կիրառել են։ Ուստի հարց է առաջանում ՀՀ առողջապահության նախարարությունից եղել է թույլտվություն, թե ոչ։

Մինչ այս գործողությունները ԱԱԾ-ն Հայտարարություն էր տարածել․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։

Բախումների ընթացքում առևանգվել է Սուրեն Պետրոսյանը։ Ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Մինչ այս ժամը Սուրեն Պետրոսյանից որևէ լուր չկա։

Բախումների ընթացքում վնասվել  և բուժօգնության են դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Բուժօգնության դիմած անձինք ստացել են տարբեր աստիճանի վնասվացքներ՝ թեթև, ծանր, միջին ծանրության։ Քաղաքացիներից մեկի ձեռքը դաստակից ամպուտացվել է։

Բախումների ընթացքում բերման է ենթարկվել 98 քաղաքացի։
Բախումներից հետ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը քայլեց դեպի Կառավարության շենք, որտեղ հայտարարվեց առավոտյան 9-ից լինել շենքի առաջ, քանի որ Նիկոլ Փաշինյանից պատասխան պիտի ստանան։
Նախօրեին կիսատ մնացած Ազգային Ժողովի նիստը շարունակվեց այսօր, իսկ Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը տեղափոխվիեց ուրբաթ՝ հունիսի 14-ին:

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկավ եզրափակիչ ելույթով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս