Ուր է անհետացել Սուրեն Պետրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ՆԳՆ ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած բախումների ընթացքում, ըստ ականատեսների, քաղաքացիական հագուստներով առևանգել են Շարժման առաջնորդ Սուրեն Պետրոսյանին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ անգամ իրավապահ համակարգում տեղյակ չեն, թե որտեղ է Սուրեն պետրոսյանը։ Իրավապահ համակարգում անորոշություն է, քանի որ ձերբակալվածների ցուցակում Սուրեն Պետրոսյանը չկա։

Հավելենք նաև, որ Սուրեն Պետրոսյանն անհետանալու պահից հետո զանգերին չի պատասխանում, նրա հետ կապի միջոցներն ընդհատվել են։

Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, առանց Սուրեն Պետրոսյանի։




Լրահոս