shamshyan.com-ը հայտնել էր, որ հունիսի 13-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանվածը Մհեր Խաչատրյան է, որը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել:
Ըստ նախնական վարկածի՝ տարբեր թեմաներ են եղել կողերի միջեւ, ավելին՝ սպանվածն ու սպանողը ծանոթներ են եղել:
Ինչեւէ հետեւենք քննության ընթացքին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան