Սերժ Սարգսյանը Պուտինին կասեր` ոչ, շնորհակալություն, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար  Րաֆֆի Հովհաննիսյանը իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ  ինքը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է:

Armlur.am լրատվականը Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրեց շաբաթներ առաջ «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինի այն հայտարարությունը, որ  եթե հանկարծ  Հայաստանում իշխանության գան պրոարևմտյան ուժեր, Հայաստանը կարող է մոռանալ Արցախի գոյության մասին: Վերջինս  չի կարծում, որ  հանուն Արցախի արդարացված է Մաքսային միության անդամակցությունը:

«Ոչ: Ռազմավարական գործընկերոջ ներկայացուցչի այս տեսակետը ցույց է տալիս, թե իրենք ինչ կոպիտ ձևով են դիտարկում  ռազմավարական գործընկերությունը»,- ասաց պրն Հովհաննիսյանը:

Այն իշխանությունը, որը, ըստ նախագահի նախկին թեկնածուի,  վայելում է ժողովրդի քվեն, վստահությունը, ինքը պետք է որոշի `  որտեղ է Հայաստանը լինելու:

«ՄՄ-ն սահմանափակում  է մեր ինքնիշխանությունը, դարձնում է Հայաստանը տարածք, մտնցում է մեզ փակուղի: Եթե  մենք առաջարկենք որևէ ծրագիր մեր հարևաններին,  ապա կարծում եմ ՌԴ-ն գործ ունենալով օրինավոր իշխանության հետ, պիտի փոխի իր մոտեցումը: Թող ոչ մեկը Հայաստանին և հայ ժողովրդին սպառնա Արցախի  կորստով: Եթե սպառնալիքի  լեզվով է խոսում, Հայաստանի ամենալավ պատասխանը գլուխ կախելը չպետք է լինի, այլ մեր ինքնիշխան այլընտրանքը»,- վստահ է  նախագահի նախկին թեկնածուն:

-Պրն Հովհաննիսյան, հաշվի առնելով Դուգինի հայտարարությունը, չե՞ք կարծում, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտին – Սարգսյան հանդիպման ժամանակ  Սերժ Սարգսյանին  Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Արցախի խնդրով, որից հետո էլ նախագահը ստիպված է եղել Մաքսային միությանը միանալու հայտարարություն անելու:

-Եթե ինքը  լիներ օրինավոր նախագահ, անգամ այդ հզոր երկրի նախագահին կասեր` ոչ շնորհակալություն:

Սոնա Դավթյան

 




Լրահոս