Երեկ բախումներից վնասված «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը լուսաձայնային նռնակից շոկի մեջ էր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից կիրառվեց հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով վնասվել են տասնյակ ցուցարարներ, ինչպես նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ:

Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, ով վնասել էր ոտքը:

ArmLur.am-ին «ՍիվիլՆեթ»-ի խմբագրությունից փոխանցեցին, որ նա հիմա լավ է, առողջական լուրջ խնդիր չունի:

«Ոտքի հատվածում վնասվածք է ստացել, լուսաձանային նռնակից շոկի մեջ էր, իրեն առաջին օգնությունը ցուցաբերվել է, հիմա լավ է, հանգստանում է»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս