ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայում գործարկվել է նոր սոցիալական ցանց ֆերմերների համար` «Սոյաբուք» (Soyabook): Ցանցում ընկերների նկարները տեղադրելու փոխարեն կայքի օգտատերերը կներբեռնեն իրենց կովերի եւ սոյայի դաշտերի նկարները: Իսկ նրանց ընկերները «Ես հավանում եմ» կոճակը կարող են սեղմել ամենավերջին մակնիշի տրակտորի նկարի տակ: Նոր սոցիալական ցանցի հեղինակը 31-ամյա արգենտինացի իրավաբան Մարիանո Տորուբիանոն է: Առայժմ նոր սոցցանցում գրանցված է շուրջ 1000 օգտատեր, սակայն Տորուբիանոն հույս ունի, որ ժամանակի ընթացքում նրանց թիվը կհասնի 10 հազարի:




Լրահոս