
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը աշխատավարձերի բարձրացման մասին նշեց, որ հուլիսի 1-ից նոր օրենք է ուժի մեջ մտնելու, որից հետո հանրային ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են:
«Հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամից կդառնա 50.000 դրամ: Քաղծառայության համակարգում միջինը քառասուն տոկոսով աշխատավարձերի բարձրացում կլինի»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Հուլիսի մեկից նախատեսվում է նաև զինծառայության համար կենսաթոշակների բարձրացում: