Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից կիրառվեց հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով վնասվել են տասնյակ ցուցարարներ, Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատրներ, ոստիկաններ:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։
Ներքին գործերի նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ տուժած վիրավորների թիվը 18 է: Բոլորը բուժօգնություն են ստացել և դուրս գրվել:
Ընդհանուր անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել 85 հոգի:
Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Հիշեցնենք, որ երեկ նույն բախումների ժամանակ տուժել է ArmLur.am-ի օպերատորը, ում տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև համապատասխան ստուգումները անցնելուց հետո դուրս գրվել:
Էմմա Մարտիրոսյան