ԱԺ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Ռուբիկ Մխիթարյանին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ն որոշում ունի․ խմբակցությունը կընտրի Ռուբիկ Մխիթարյանին։
Հիշեցնենք Ռուբիկ Մխիթարյանը այն դատավորն էր, որ մամուլը գրեց, որ նրա «թեթև ձեռքով» քաղաքական իշխանություններին են հասել դատավորներ, որտեղ դատավորները քննադատել են քաղաքական իշխանություններին, ինչի արդյունքում 3 դատավոր լքեց դատական համակարգը։
Եվ ահա այս ամենից հետո Ռուբիկ Մխիթարյանը ցանկանում է դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր և ՔՊ-ն ունի վերջնական որոշում, որ ընտրելու է իրեն, ինչը նշանակում է, որ քաղաքական իշխանությունը «շնորհակալություն է հայտնում գրագրության համար»։