ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29-ամյա լրագրողի և իր 11 ամսական երեխայի 6-րդ հարկից ցած նետվելու գործը մնում է առկախված․ ինչին են սպասում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունիսի 1-ին 11 ամսական երեխայի հետ շենքից նետված կնոջ գործով քննությունը դեռ շարունակվում է առկախված մնալ: Դեպքից մեկ տարի անց այդպես էլ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում կամ ինչու մայր ու երեխա նման ճակատագրի արժանացան:

ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ պարզվեց քննությամբ, ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով նշանակված փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել, նախաքննությունը շարունակվում է։

Դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա, և վիրավոր երեխա։
Դեպքին մասին հայտարարություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն նշելով. «Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:
Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություններ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց էին տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։
Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, կատարվել էին վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել էին անարդյունք: Փոքրիկը, գիտակցության չգալով, մահացել էր:
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ նետված և տեղում մահացած 29-ամյա կինը տարիներ առաջ աշխատում էր հաղորդավար, նրան ամուսնության առաջարկ էր արվել Հանրային հեռուստաընկերության եթերում:

Քնար Մանուկյան




Լրահոս