
ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ հայտարարությանը, թե ինքն այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։
«Եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։
Չենք հասկանում, թե ի՞նչ կապ ունի Բելառուսը Հայաստանի ներքին գործընթացների հետ»,- ասել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների համար։