Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին՝ ժամը 4-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Ռուդոլֆ Դ.-ն:
Տղամարդուն 2013 թ. մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժինը հետախուզում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: