Ուսումնավարժության ընթացքում Երևանում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 14-ին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:

Քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը:




Լրահոս