Մխիթարյանի նախկին մարզիչը գլխավորել է «Միլանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան նշանակվել է իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

Նախորդ երկու մրցաշրջանում 51-ամյա մարզիչը գլխավորում էր ֆրանսիական «Լիլը», որն այս տարի չորրորդ տեղը գրավեց Լիգա 1-ում։

Նախկինում Ֆոնսեկան աշխատել է նաև իտալական «Ռոմայում», ուկրաինական «Շախտյորում», պորտուգալական «Բրագայում», «Պորտուում» և այլ ակումբներում։ «Ռոմայում» նրա գլխավորությամբ խաղացել է նաև Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր Ստեֆանո Պիոլիի հեռանալուց հետո: 58-ամյա մասնագետը 2019 թվականից էր գլխավորում իտալական ակումբը, որի հետ 2022-ին դարձել էր Ա սերիայի չեմպիոն: Իտալիայի ավարտված առաջնությունում «Միլանը» գրավել է երկրորդ տեղը։




Լրահոս