
Կիսամերկ հարբած տղամարդը խառնաշփոթ է առաջացրել Իսպանիա թռչող ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Jet2 չվերթի ժամանակ, Շոտլանդիայից Իսպանիա թռչող ինքնաթիռում: Անպատշաճ ուղևորի պատճառով, ով նախ մերկացել է թռիչքի ժամանակ, իսկ հետո հարձակվել է բորտուղեկցորդուհիների վրա, որոնք փորձում էին հանգստացնել նրան, օդանավի կապիտանը որոշել է չնախատեսված վայրէջք կատարել Իռլանդիայում։
Տղամարդուն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ոտքերը կապել գոտիով, այնուհետև նրան դուրս են բերել ինքնաթիռից և տարել ոստիկանական բաժանմունք։