Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պայման է դրել Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Ռուսաստանին դադարեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տարածքին արևմտյան զինատեսակների հարվածները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի զինված ուժերը լքեն Ուկրաինան, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը։ Նա ընդգծել է, որ Կիևը պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը կարողանան հարձակվել սահմանին խմբավորված ռուսական զորքերի վրա։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն Ուկրաինային Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու թույլտվությունը որպես էսկալացիա չի համարում։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ արևմտյան զենքի հարձակումները Ռուսաստանի տարածքում կդադարեն, երբ Մոսկվան դուրս բերի իր զորքերը այն տարածքներից, որոնք Կիևն իրենն է համարում։




Լրահոս