
Իրանը վճռական է հասնելու Ռուսաստանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը։
«Բոլոր գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացումը, ներառյալ առևտուրը, էներգետիկան և ապրանքների տարանցումը, կազմում են երկկողմ հարաբերությունների հիմնական օրակարգը, և Իրանը վճռական է այն կյանքի կոչելու հարցում», – ասել է Մոխբերը: