
Տիագո Մոտան նշանակվել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։ Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 41-ամյա մասնագետն ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Sky Sports-ին հայտնի է դարձել, որ Մոտան թուրինյան ակումբում ստանալու է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Մոտան 2022 թ. սետպեմբերից մարզում էր «Բոլոնիան»։ Ակումբը Մոտայի գլխավորությամբ Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում 68 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը և 60 տարի անց նվաճել ՉԼ ուղեգիր։