27 տարին լրացած 22 անձ վճարել է 15 մլն, 2 անձ՝ 8 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու կամ այն կրճատելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվել՝ փոխարենը անցնելով ծառայության կամ ազատվել համապատասխան վճարի դիմաց, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը՝ հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տրվում ազատվել քրեական հետապնդումից և անցնել զինվորական ծառայության՝

1) 24 ամիս ժամկետով,

2) 12 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ,

3) 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ,

4) 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 մլն դրամ:

ArmLur.am-ը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ և վճարել համապատասխան գումարը և կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը։

«ՀՀ պաշտպանության նախարարին զորակոչային համալրման ծառայությունում առկա տվյալներով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո սույն թվականի ապրիլի 30-ի դրությամբ օրենքի 19-րդ հոդվածի 1․2-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 մլն ՀՀ դրամ է վճարել 27 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած թվով 22 քաղաքացու կողմից։ Մնան կարգավիճակ ունեցող ևս 2 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 8 մլն ՀՀ դրամ՝ մեկ ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պայմանով»։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս