ՓԱՍՏԱԹՈՒՂԹ․ Արայիկ Հարությունյանը «հրահանգել է» նախարարներին Բելառուս չգնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

«Ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,- ասաց նա։

Ավելին ուշ՝  Բելառուսում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների համար։




Լրահոս