Արցախի տեղեկատվական շտաբի գրասենյակը կլինի «Արմենպրեսինը»․ կառավարությունը որոշում է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց Երևան Աբովյան 9 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի 2-րդ հարկի մի մասն ու 3-րդ հարկն ամբողջությամբ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը, իսկ 2-րդ հարկի մյուս հատվածը՝ 529,65 քառ.մետր մակերեսով, որից 210,34 քառ.մետր մակերեսով միջանցքը հանդիսանում է գործակալության հետ ընդհանուր օգտագործման տարածք ամրացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ռենշին» ՍՊԸ-ն Համաշխարհային առևտրի կենտրոն է կառուցելու Սարյան 22 հասցեում և դրան հարակից տարածքում, իսկ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը և երկու տպագիր լրատվամիջոցների՝ «Հայաստանի Հանրապետություն» և ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի գործունեության կազմակերպման համար տրամադրված են եղել տարածքներ քաղաք Երևան Սարյան 22 (385,6 քառ.մետր) և Արշակունյաց 4 (680,2 քառ.մետր) հասցեներում գտնվող շենքերից, որոնք ներկայումս ենթակա են ազատման: «Արմենպրեսը» դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկն ամբողջությամբ և 2-րդ հարկի մի մասնանհատույց օգտագործման իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով:




Լրահոս