Աշխատավարձից 5 անգամ ավելի կանխիկ դրամական միջոց․ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը 2018 թվականին հատկապես կարևոր գործերով հասարակ ավագ օպերլիազոր էր, իսկ այսօր ղեկավարում է ամբողջ մարզային ոստիկանությունը։

Օպեր լիազորից՝ բաժնի պետ, բաժնի պետից՝ վարչության պետի տեղակալ, իսկ 2023 թվական մարտից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի և ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 2016 թվականին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Դավթյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի կանխիկ դրամական միջոցները 21 մլն 588 հազար դրամ է, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 4 մլն 811 հազար դրամ։ Հետաքրքիր է, թե ինչպես է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կանխիկ դրամական միջոցները գրեթե 5 անգամ ավելի շատ են, քան ամբողջ տարվա համար աշխատանքի վարձատրությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  16 մլն 498 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Էմմա Միքայելյան




Լրահոս