ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3500 դոլար գումարի դիմաց հիվանդություն չունեցող զինվորին խոստացել են տեղափոխել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավաօահները շարունակում են բացահայտումները զինվորների ծնողների կողմից գումարի դիմաց գործողություներ կատարելու դեպքերով:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված ՀՀ քաղաքացի Արման Դավթի Ազատյանի մայրը՝ Գոհար Պուշկինի Պետրոսյանը, հեռախոսակապ է հաստատել իր ազգական, ՀՀ պաշտպանության նախարարության «Երևանի կայազորային հոսպիտալ» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Ռուբեն Օնիկի Ալոյանի հետ, հրավիրել իր բնակության հասցե՝ Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի 11-րդ շենքի 5-րդ բնակարան:

2023 թվականի փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, նշված հասցեում Ռուբեն Ալոյանը հանդիպել է Արման Դավթի Ազատյանի ծնողներին՝ Գոհար Պետրոսյանին և Դավիթ Հենրիկի Ազատյանին, ովքեր խնդրել են կազմակերպել հիվանդություն չունեցող իրենց որդուն «Երևանի կայազորային հոսպիտալ» տեղափոխելը, ապա՝ հետագա զինվորական ծառայությունից ազատելը:
Ռուբեն Ալոյանը պատրաստակամություն է հայտնել 3500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.361.710 ՀՀ դրամին դիմաց կազմակերպել նշված գործընթացը՝ հայտնելով, որ այդ գումարը փոխանցելու է ՀՀ պաշտպանության նախարարության՝ տվյալ գործընթացի հետ առնչություն ունեցող իրավասու պաշտոնատար անձանց:

Գոհար Պետրոսյանը և Դավիթ Ազատյանն անմիջապես համաձայնել են Ռուբեն Ալոյանի պայմանին, տեղում Գոհար Պետրոսյանը Ռուբեն Ալոյանին փոխանցել է պայմանավորված գումարի մի մասը՝ 2000 ԱՄՆ դոլարը, խոստացել մնացած մասը փոխանցել մի քանի օրվա ընթացքում:
Օրեր անց՝ Ռուբեն Ալոյանին է փոխանցել պայմանավորված 1500 ԱՄՆ դոլարը:
Մինչդեռ, Ռուբեն Ալոյանը, կաշառքի միջնորդության պատրվակով ստանալով նշված դրամական միջոցը, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այդ հարցով որևէ անձի չի դիմել, գումարը տնօրինել և օգտագործել է անձամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս