Ամերիկացի Քենթ Քոուչն իրաքցի օդաչու Ֆարիդ Զահրա ալ-Սաադի ուղեկցությամբ Բաղդադի վրայով կատարելու է ճամփորդություն հելիումով լցված փուչիկներով ամրացված ծալովի բազկաթոռով: Ակցիայի նպատակն մարդկանց ուշադրությունը հրավիրել է իրաքցի որբերի կյանքի պայմանների վրա: Բացի այդ, Քոուչը եւ ալ-Սաադը պատրաստվում են ռեկորդ սահմանել` թռչելով բազկաթոռով եւ փուչիկներով: Թռչող սարքի սկիզբը պետք է ազդարարվեր Բաղդադի ստադիոնում: Թե ինչքան տարածություն են նրանք մտադիր անցնել, հայտնի չէ:
ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ԲԱԶԿԱԹՈՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ