ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դագաղներով, շերեփներով ու սեւ լենտերով իշխանության եկած Լուսինե Բադալյանը բարոյական դասեր է տալիս ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, նույն ինքը՝ Լուլուն, բարոյական դասեր է տալիս ընդդիմադիրներին՝ թե ատելության խոսք են տարածում եւ ուշ ժամի ակցիաներ են իրականացնում՝ խանգարելով քաղաքացիների անդորրը:

Նա օրեր առաջ ընդդիմության հանրահավաքից հետո գրել էր.

«Խնդրում եմ փոխանցեք Գալստանյանին, որ ժամը 00:25 րոպե այն տարածքում, որտեղ բղավում են , իրենց իսկ հայրենակիցների երեխաներն են քնած , հիվանդ մարդիկ կան , անքնությամբ տառապող տարեց մարդիկ, ու անվերջ կարելի է թվարկել , թե ում անդորրն են խանգարում, ինչն անթույլատրելի է … Այն , որ խախտում են օրենքներ, արդեն սովորել ենք , բայց վերը նշածս մարդիկ, որոնք անդադար բողոքում են, մեղավոր չեն, որ դուք ամեն ինչ անում եք, որ բերման ենթարկվեք, մի կերպ ճողոպրեք ձեր իսկ ստեղծած ծուղակից»։

Թերեւս կարիք կա թարմացնելու նրա հիշողությունը:

Ուշագրավ է, որ հանդուրժողականության վերաբերյալ խրատներ է տալիս մի ուժի ներկայացուցիչ, որն իշխանության է եկել դագաղներով, սեւ լենտերով, ընդդիմադիրների ընտանիքներին թիրախավորելով, նրանց տուն ծաղկեպսակներ տանելով։

Հետաքրքիր է՝ նույն Լուսինե Բադալյանը 2018-ին չէ՞ր մտահոգվում քաղաքացիների մասին, երբ իրենց թիմակիցները կաթսաներով ու շերեփներով, սուլոցներով գիշերով աղմուկ էին բարձրացնում:

Եւս մեկ անգամ փաստենք՝ այն ինչ կարելի է եւ բարոյական է ՔՊ-ականներին եւ նրանց կողմնակիցներին, մյուսների համար անթույլատրելի է եւ ոչ բարոյական:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս