
Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը չորեքշաբթի օրը՝ հունիսի 12-ին, Հռոմի Սուրբ Աթոռում կայացած հանդիպմանը քննարկել են բռնի տեղահանված հայ բնակչության՝ ԼՂ վերադարձի և ադրբեջանական գերությունից հայ բանտարկյալների ազատման հարցը։ Այդ մասին հայտնել է Կիլիկիո կաթողիկոսությունը։
Նրանք խոսել են նաև Վատիկանի Երրորդ ժողով հրավիրելու հրամայականի մասին՝ ոչ կաթոլիկ եկեղեցիների ակտիվ մասնակցությամբ։ Օրակարգում է եղել նաև միջեկեղեցական հարաբերություններն ավելի խթանելու անհրաժեշտությունը։
Արամ Առաջինը հրավիրվել էր Հռոմ՝ դասախոսություն կարդալու կրոնի և աշխարհաքաղաքականության և Մերձավոր Արևելքում նրանց փոխձևավորման մասին։