
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում առկա մարզաձևերին ավելացել է ևս մեկը՝ բասկետբոլը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երեխաներն արդեն իսկ շաբաթը երեք անգամ կարող են հաճախել նաև բասկետբոլի մարզումների: ԼՂ հավաքականի մարզուհին այժմ այստեղ՝ Երևանում կսովորեցնի նրանց մարզվել այս մարզաձևով:
Պարապմունքներն անվճար են, որի նպատակն ավելի շատ երեխաների մարզադպրոց հաճախելու հնարավորություն տալն է:
Առաջիկայում մանկապատանեկան համալիր մարզադպրոցում կավելանան սեղանի թենիսը և հանդբոլը:
Մանրամասները՝ տեսանյութում։