ԱԺ-ն «լեզվակռիվներով ու քաշքշուկով» ավարտեց նստաշրջանը. երբ կսկսվեն հերթական նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը երեկ ավարտեց այս նստաշրջանի իր աշխատանքը:

Պատգամավորները արձակուրդ կգնան:

Նիկոլ Փաշոնյանի եւ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած նիստին ԱԺ-ն հաստատեց 2023թ-ի պետբյուջեի կատարողականը եւ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց:

ԱԺ այս նստաշրջանի վերջին նիստերում նաեւ վիճաբանությունների պակաս չկար:

Պարբերաբար լեզվակռիվ, ինչպես նաեւ քաշքշոց էր տեղի ունենում ընդդիմադիրների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ:

ԱԺ հաջորդ նստաշրջանը կմեկնարկի արդեն աշնանը՝ սեպտեմբերից, մինչ այդ, սակայն, արտահերթ նիստեր կլինեն:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության հրաժարականի հարցով:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, հայտարարել է, որ չի գալու եւ քվորում չի ապահովելու նիստին, քանի որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս