Արթուր Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել. BRICS խաղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ սամբիստները սկսել են պայքարը Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկած BRICS մարզական խաղերում:

Առաջին մրցումային օրը Արթուր Մանուկյանը (64 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ սամբիստը մրցաշարում պայքարը սկսել է ղրղզ մրցակցի նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակով, սակայն կիսաեզրափակիչում նույն հաշվով պարտվել է ուզբեկ Սարդոր Օլիմջոնովին։

Բրոնզե մեդալի համար պայքարում Մանուկյանը 3-0 հաշվով հաղթել է մոնղոլ սամբիստ Մուխբատ Գանկհույագին:




Լրահոս