Խոյ. Այսօր շատ հարմար պահ է բարդ գործեր ձեռնարկելու համար: Դրանք հարթելը ավելի արագ է ստացվում, քան դուք կարող էին ենթադրել: Դուք կենտրոնանում եք միայն առավել կարևոր բաների վրա, մի կողմ եք դնում ավելորդն ու անէականը, ցուցաբերում եք նպատակամղվածության հրաշքներ: Համառությամբ և ինքնավստահությամբ աչքի չընկնող մարդիկ հաճույքով հետևում եք ձեր օրինակին: Շրջապատի հետ հարաբերություններ կարգավորելուն օգնում է ձեր նկատելու ունակությունը: Իսկ այն մարդիկ էլ, ովքեր տենչում են կիսվել ձեզ հետ իրենց ահռելի կենսափորձով, ձեզ միայն նյարդայնացնում են:
Ցուլ. Օրվա առաջին կեսը լավագույն ժամանակը չէ ղեկին նստած ուղևորությունների, ինչպես և զգուշություն և ուշադրության բարձր կենտրոնացում պահանջող ցանկացած գործունեության համար: Դուք այսօր շատ քնկոտ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ եք տալիս վրիպումներ, որոնք այլ իրավիճակներում չէիք անի: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց հետ շփումները:
Օրվա երկրորդ կեսին հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր հնարամտություն կդրսևորեն: Դա նոր ուղիների որոնման և անտասովոր որոշումների ժամանակահատված է և շատ հետաքրքիր կանցնի:
Երկվորյակներ. Որքան շուտ դուք սկսեք զբաղվել ինչ-որ օգտակար բանով, այնքան ավելի լավ կանցնի օրը: Ոչ մի դեպքում չի կարելի ժամանակն անօգուտ վատնել: Դուք հիանալի կարգավորում եք ֆինանսական հարցերը, սեփական և ուրիշների փողերը հաշվարկում ու բաշխում եք անսխալ: Ավելի վատ է վիճակը այն գործերի հետ, որոնք նախազգացում և ստեղծագործական մոտեցում են պահանջում` այս երկուսի մոտ էլ այսօր կարծես հագստյան օր է:
Կոնֆլիկտային իրավիճակները ծագում և լուծվում են անսպասելի, ձեզ հարկ չի լինում որևէ բան ձեռնարկել: Դուք հիանալի լեզու եք գտնում ձեզանից ավելի երիտասարդ և միամիտ մարդկանց հետ:
Խեցգետին. Այսօր շատ դժվար է կենտրոնանալ պրակտիկ հարցերի ու ամենօրյա գործերի վրա` ձեր մտքերը մշտապես ուղղված են դեպի հեռուները: Դուք հաճույքով զրուցում եք երկնային թեմաների շուրջ, իսկ գործնական հանդիպումներին մշտապես շեղվում եք, խոսում` անվստահ, չեք կարողանում անհրաժեշտ փաստարկներ ներկայացնել: Ցանկալի է ինքնուրույն աշխատել, սահմանափակվելով միայն աշխատակիցների հետ հրատապ շփումներով:
Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Դրանք ձեզանից շատ ժամանակ կխլեն, հնարավորություն չտալով հասնել սպասված արդյունքին:
Առյուծ. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաներն ուժեղ են և հակասական, իսկ օրվա ընթացքում էլ բազմաթիվ տհաճ բացահայտումներ ու հիասթափություններ են սպասում: Իրավիճակից դուրս գալուն չեն օգնում ոչ’ մտերիմների խորհուրդները, ոչ` ձեզ բնատուր սուր ենթագիտակցությունը:
Սակայն պետք չէ հուսահատվել ու զենքերը վայլ դնել: Ուղղակի, պետք է կարողանաք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը և սթափ ու ժամանակին հետևություններ անեք: Զերծ մնացեք ալկոհոլի օգտագործումից, ծանր ֆիզիկական գործերից: Ընտանեկան շփումները կդառնան օրվա լավագույն սպեղանին:
Կույս. Ցանկացած, անգամ` ամենաաննշան իրադարձությունն այսօր կարող է ձեզ լուրջ խնդիր թվալ: Խուճապի մեջ դուք ընկնում եք ակնթարթորեն, իսկ դրանից դուրս եք գալիս դժվարությամբ: Ընկերները շատ են ջանում բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա անում են այնքան անվարժ, որ մնում է միայն ներողամիտ լինել նրանց հանդեպ:
Օրը կապված է զգալի ծախսերի հետ, որոնք հիմնականում չպլանավորած ու անտեղի են: Սակայն դրանից ձեր ֆինանսական վիճակը չի վատանա, քանի որ աստղերը ձեզ խոստանում են զգալի դրամական մուտքեր: Կհաջողվի լուծել բարդ խնդիրներ` կապված ունեցվածքի հետ:
Կշեռք. Օրը կապված է բազմաթիվ հանդիպումների հետ: Ջանք թափել հնարավորինս ներկայանալի և լուրջ երևալ` այսօր դա շատ կարևոր է: Հարմար օր է երկարաժամկետ պլանավորման համար, քանի որ դուք հեռատես եք և կարողանում եք նկատել ու հաշվի առնել այն ամենն, ինչը վրիպում է ուրիշների տեսադաշտից: Ցանկացած հաշվարկներում անզուգական ճշգրտությունը կօգնի պահպանել ֆինանսական վիճակը:
Այսօր կարելի է և անձնական հարցերը լուծել: Մի խուսափեք էապես փոխել ձեր կյանքը` այն բարելավվելու ձեր շանսերն այսօր շատ մեծ են: Արժե հետևել հին ընկերների խորհուրդներին:
Կարիճ. Դուք ձեզ բնորոշ համառությամբ կլուծեք այն խնդիրները, որոնք ձեր հետ ուղղակի կապ էլ չունեն: Առանձնապես բարենպաստ չի լինի ֆինանսական վիճակը` դրամական մուտքերը ձեր սպասվածի համեմատ բավական համեստ են: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ կծագեն կոնֆլիկտներ մտերիմների հետ:
Սիրահարները կարող են վիճաբանության մեջ մտնել: Իրավիճակից առանց կորուստների դուրս գալ կօգնի միայն նրբանկատությունը: Կարելի է ուղևորությունների մեկնել, սակայն ցանկալի է` ոչ ղեկին նստած: Ընտանեկան հարաբերություններում ներդաշնակությունը կպահպանվի:
Աղեղնավոր. Այսօր դուք կարող եք օգտակար շատ բան անել, և առաջին հերթին` ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի ամենահամառ ու հետևողական ներկայացուցիչների մոտ շանս կստեղծվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, սակայն մեթոդները, որոնցով դուք կօգտվեք դրան հասնելու համար, շրջապատին դուր չեն գա: Ընդ որում, քննադատությունը դժվար թե ձեզ անհանգստացնի:
Դուք մշուշոտ ցանկություն ունեք սիրահարվելու, սակայն հորիզոնում հարմար օբյեկտ չկա: Նման իրավիճակում քայլերի կդիմեք, ինչը շրջապատին ուղղակի ծիծաղելի կթվա:
Այծեղջյուր. Պետք չէ գլուխ կոտրել, փորձելով լուծել ուրիշների խնդիրները, շատ ավելի խոհեմ կլինի սեփականներով զբաղվելը: Շանս է ստեղծվում առաջ անցնել մրցակիցներից, զինաթափել նրանց, ում հետ մեկ անգամ չէ, որ ստիպված եք եղել պայքարել: Այսօր դուք աչքի եք ընկնում ոչ միայն եռանդունությամբ ու նպատակամղվածությամբ, այլև` հնարամտությամբ, այնպես որ ձեր մրցակիցները ոչ մի բանի հույս ունենալ չեն կարող:
Շատ լավ օր է` աշխարհ դուրս գալու համար: Կարևոր չէ, թե ուր կուղևորվեք` հետաքրքիր ծանոթություններ և հիշարժան հանդիպումներ ձեզ աստղերը երաշխավորում են:
Ջրհոս. Բարենպաստ օր է, երբ հնարավոր են աշխատանքում հաջողություններ, և դուք շատ բանի եք հասնում շնորհիվ հին ծանոթների աջակցության: Բեղմնավոր է ստացվում համագործակցությունը, աշխատակիցների ու գործընկերների միջավայրում դուք ձեզ շատ հարմար եք զգում: Կարելի է ստորագրել փաստաթղթեր, կնքել գործարքներ, քննարկել հարցեր` երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:
Երեկոյան կհաջողվի մի փոքր լիցքաթափվել, հիանալի հանգստանալ: Դուք ուրախ եք, կենսախինդ, հեշտությամբ հնարում եք զվարճություններ ինչպես ձեզ, այնպես էլ` շրջապատի համար:
Ձկներ. Դուք հոգեկան դիսկոմֆորտի մեջ եք, քանի որ ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր շուրջը: Մի խուսափեք դիմել շրջապատի օգնությանը` դուք կստանաք այն, ինչի կարիքն ունեք: Առաջին տպավորությունը նոր ծանոթների մասին սխալ կլինի, այնպես որ դրանով չառաջնորդվեք:
Օրը բարենպաստ է կոսմետիկ վերանորոգում սկսելու համար, իսկ ավելի մասշտաբային բանի ավելի լավ է ձեռնամուխ չլինեք: Փողերն անհետանում են անհայտ ուղղությամբ, սակայն քանի դեռ չեն վերջացել, օրը հուսադրող է: Ձեր բախտը կբերի սիրո ճակատում: