ՉԱՓԱԶԱՆՑՌՈՄԱՆՏԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-վրացական բարեկամության ամրապնդմանն ուղղված «10+10» եւ «Միմինո» շոուների ընթացքում նույն բեմում հանդես են գալիս եւ մրցում հայ ու վրացի կատարողները: «10+10» շոուի շրջանակներում վրացի երգչուհի Նինի Շերմադինին եւ Անդրեն կատարեցին «Ով սիրուն, սիրուն» երգը, հետո էլ որոշեցին տեսահոլովակ նկարել, որն օրեր առաջ հայտնվեց Youtube կայքում: Անդրեն երգում է հայերեն, իսկ Շերմադինին ե՛ւ վրացերեն, ե՛ւ հայերեն: Ռեժիսոր Գրիգորի Հարությունյանի այս չափազանց ռոմանտիկ տեսահոլովակը կարող եք դիտել http://www.youtube.com/watch?v=whk2TjKh2RI&feature=player_embedded հասցեով:




Լրահոս