Հայ-ադրբեջանական սահմանում արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չի նկատվել․ ԵՄ դիտորդական առաքելություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել։

Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոկում:

«Առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում»,- ասված է գրառման մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերի վրա կրակ բացելու վերաբերյալ ապատեղակատվություն տարածել։




Լրահոս