Բրազիլիայի հավաքականի հարձակվողը խոստովանել է, որ զիջում են Արգենտինայի ընտրանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության մասին.

«Բրազիլիայի հավաքականը յուրաքանչյուր մրցաշարում և խաղում ձգտում է հաղթանակի։ Մեր պատմության շնորհիվ մենք նույնպես ֆավորիտ ենք։ Իհարկե, այս պահին զիջում ենք Արգենտինայի հավաքականին։ Նրանք աշխարհի գործող չեմպիոնն են և Ամերիկայի գավաթի խաղարկության գործող հաղթողը, սակայն մենք ունենք բոլոր շանսերը` իրավիճակը փոխելու և Բրազիլիային վերադարձնելու լավագույնի տիտղոսը։ Մենք կարող ենք կրկին դառնալ աշխարհի լավագույն հավաքականը»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Placar-ը։

Ամերիկայի գավաթի խաղարկությունը կայանալու է ԱՄՆ-ում՝ հունիսի 21-ից հուլիսի 14-ը։ Բրազիլիայի հավաքականը մրցաշարի D խմբում է և մրցելու է Կոլումբիայի, Պարագվայի ու Կոստա Ռիկայի թիմերի դեմ։




Լրահոս