Ռուսաստանի առաջարկն ուղղված է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն․ Ուկրաինայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտգործնախարարությունը անձագանքել է կրակը դադարեցնելու և Կիևի հետ բանակցությունների սեղան վերադառնալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմաններին։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ «վերջնագրերն» ուղղված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն, արդար խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը խաթարելուն և ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների շուրջ միասնականությունը քայքայելուն։

Ուկրաինայի ԱԳՆ-ից նշել են, որ Մոսկվայի կողմից այդ առաջարկը հնչեցնելու նպատակն է խանգարել երկրների ղեկավարներին մասնակցել Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին։




Լրահոս