
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին։
Այս մասին Զելենսկին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Գագաթնաժողովին ներկա կլինեն շուրջ 100 երկրներ և միջազգային կազմակերպություններ:
«Առջևում երկու օր ակտիվ աշխատանք կա աշխարհի բոլոր անկյուններից եկած երկրների, տարբեր ժողովուրդների հետ, որոնք, սակայն, միավորված են ընդհանուր նպատակով ՝ մոտեցնել արդար և երկարատև խաղաղությունն Ուկրաինայի համար»,-նշել է նա: