Պորտուգալացի մարզիչը գլխավորել է «Նոան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ։

45-ամյա մարզիչը 2024 թվականի հունվարից գլխավորում էր «Դիլան», որը Վրաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է։

Մինչև «Դիլան» գլխավորելը Մոտան պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտուի մարզչական շտաբում աշխատել է իրանական «Էսթեղլալ», պորտուգալական «Բրագա», «Մորեյրենսե», բրազիլական «Վասկո դա Գամա», բելգիական «Ստանդարտ», լեհական «Լեգիա» և այլ ակումբներում։

«Ողջույն, «Նոայի» սիրելի երկրպագուներ։ Ես շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգևորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,- ասել է Ռուի Մոտան։

Հիշեցնենք, որ այս ամռանը «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր իսպանացի Կաrլոս Ինարեխոսը, որը թիմը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերից:




Լրահոս