
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալին արժանացել էր 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը:
ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ն անցկացվող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ ունի սամբո, կարատե, ուշու, սեղանի թենիս, սպորտային մարմնամարզություն և կոխ մարզաձևերում: