Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին» կմասնակցի 100 պատվիրակություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին» կմասնակցի 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։

Նշվում է, որ համաժողովը բացելու է Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդը։

2022 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է «խաղաղության բանաձևը», որը բաղկացած է տասը կետից։ Նրա պահանջներից էին ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից, բոլոր գերիների և արտաքսված քաղաքացիների ազատ արձակումը, ՄԱԿ-ի կանոնադրության պահպանումը և այլն։

Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը տեղի կունենա Շվեյցարիայում հունիսի 15-16-ը Բյուրգենստոկ հանգստավայրում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Շվեյցարիան չի կարողանա հարթակ դառնալ ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների համար, քանի որ անբարյացակամ է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։




Լրահոս