«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին: Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ պառակտման վտանգ չկա. «Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»: Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է:
Շարունակությունը ` «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում