CaseKey ակադեմիայի բացումը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։ Ակադեմիան իր դռները բացեց երիտասարդ մասնագետների եւ ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց բիզնես հմտությունները եւ խթանել միջազգային համագործակցությունը:
CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ կսահմանի նոր նշաձող այս ոլորտում։
Վստահելով CaseKey-ի թիմին եւ հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը։
Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հյուրերի հետ կիսվեց ընկերության IPO-ի իրականացման եւ խոսեց նման խոշորամասշտաբ նախագծերի ընթացքում թիմային աշխատանքի ու առաջնորդության կարեւորության մասին։ Այնուհետեւ շնորհավորելով Ակադեմիայի հիմնադիրներին եւ ուսանողներին՝ նա նշեց.
«Որպես տելեկոմ ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն շարունակելու է ներդրումներ կատարել կրթության մեջ եւ գործակցել առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ տրամադրելու լավագույն հնարավորությունները մեր երիտասարդներին»:
Ակադեմիան CaseKey մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր եւ համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ համատեղ, ով նաեւ վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
«Այս ծրագիրը Հայաստանի ուսանողներին կտա հնարավորություն զինվելու գլոբալ բիզնեսի վերլուծության հմտություններով, կատարելագործել իրենց փորձառությունը եւ կստեղծի նախադրյալներ վաղվա լիդերներ դառնալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Team Telecom Armenia-ին ուսանողներին այս հնարավորությունը ընձեռելու համար»,- նշեց Պիտեր Վերհալենը։
Ակադեմիայի դասընթացներին մասնակցելու հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները ավելացրել են նաեւ հեռավար դասաընթացների ձեւաչափը։ Երկամսյա ինտենսիվ ուսուցմանը նախատեսված 100-ի փոխարեն մասնակցելու է 190 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից։ Պրոֆեսոր Վերհալենը աշխատելու է նաեւ տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը եւ կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային եւ ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաեւ բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության եւ անվտանգույթյան մակարդակը:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՑ»
Կարեւորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի եւ անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` «Ամերիաբանկը» երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների եւ անհատ աշխատակիցների համար: Արշավի շրջանակում այն ընկերությունները եւ անհատները, որոնք կդառնան «Ամերիաբանկի» հաճախորդ եւ կսկսեն իրենց աշխատավարձը ստանալ «Ամերիաբանկի» քարտով, կունենան մի շարք արտոնություններից օգտվելու հնարավորություն:
Մասնավորապես, մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ, ստանալ Visa Business տեսակի անվճար քարտ, անվճար ակտիվացնել եւ կառավարել հաշիվները ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով: Ընկերության ղեկավարներին անվճար կտրվեն Visa Platinum եւ Visa Gold պրեմիում դասի, իսկ աշխատակիցներին՝ Visa Classic տեսակի աշխատավարձային քարտեր։ Այդ քարտերով հնարավորություն կտրվի կատարելու անվճար կանխիկացում ՀՀ բոլոր բանկերի բանկոմատներից, իսկ քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում` ստանալ 1%՝ մինչեւ 3000 ՀՀ դրամ հետվճար։
«Մեզ համար առանցքային նշանակություն ունեն մարզերի համաչափ զարգացումն ու տնտեսական ակտիվությունը, բիզնեսին աջակցությունն ու մարզերի բնակիչների համար լավագույն պայմանների ստեղծումը: Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները եւ նպաստել նրանց կայացմանը», – նշել է «Ամերիաբանկի» մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը:
Նշենք, որ մարզային աշխատավարձային հատուկ առաջարկը գործում է ոչ միայն իրավաբանական, այլեւ ֆիզիկական անձանց համար, որոնք աշխատում են մարզերում, ցանկանում են դառնալ «Ամերիաբանկի» հաճախորդ եւ ստանալ իրենց աշխատավարձը «Ամերիաբանկի» քարտով: Արշավի մանրամասները` բանկի կայքում:
Առաջարկից օգտվելու համար հաճախորդները պետք է մոտենան «Ամերիաբանկի» ցանկացած մասնաճյուղ մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Մանրամասները` տեսանյութում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես՝ Աննա Նորիկի Շաբոյանս, 2022 թվականին Վարդենիսի տարածքում կորցրել եմ թիվ HM000176 դիպլոմս: Գտնողին խնդրում եմ զանգահարել 093 20 95 42 հեռախոսահամարով:
ԼԻԶԻՆԳ՝ 1% ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ
«Ակբա լիզինգի» եւ «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական եւ ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից եւ Կանադայից բերված վերջին սերնդի բժշկական եւ ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել «Ակբա լիզինգի» միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով:
««Ակբա լիզինգն» ու «Էսզեթ Ֆարման» համագործակցում են երկար տարիներ։ Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Էսզեթ Ֆարմայի» հետ, որը կամրապնդի մեր համագործակցությունը եւ մեր հաճախորդներին ավելի լավ եւ հետաքրքիր պայմաններով լիզինգի տարբերակներ կառաջարկի։ Մասնավորապես՝ եվրոպական արտադրության էներգախնայող սարքավորումները հնարավորություն կլինի ֆինանսավորել տարեկան 1% տոկոսադրույքով եւ 10% կանխավճարով», – նշել է «Ակբա լիզինգի» գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Այսօր ստորագրեցինք հուշագիր մեր բազմամյա գործընկեր «Ակբա լիզինգի» հետ այն հույսով, որ կկարողանանք ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին եւ բժիշկներին առաջարկել ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումները՝ հնարավորություն տալով նրանց այդ սարքավորումներով աշխատել եւ ընդունել հաճախորդներին», – նշել է «Էսզեթ Ֆարմա» ընկերության հիմնադիր տնօրեն Երեմ Սարգսյանը։
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն՝ մշակվում է Հայկ Ղազարյանի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Նորագյուղ գյուղի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով «Ֆրեշ Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծական տնտեսությունից հեռացվող ջրերից 90,0 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17:00-ից – 18:00-ն դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցե՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 16:00-ին, հասցե՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն