19-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները դեռ փնտրում են Սարյան փողոցում «Գինու փառատոն»-ին 19-ամյա տղային սպանած անձին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնի է, թե ով է նրան զրկել կյանքից։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները փնտրում են Գորիս քաղաքի բնակիչ 24-ամյա Արթուր Մկրտչյանին, որը կասկածվում է «Գինու փառատոն»-ին 19-ամյա երիտասարդին կյանքից զրկելու մեջ։
Երեւանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է «Գինու փառատոնը», դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա սպանված։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ մահացածը 2005 թվականին Աշոտ Քոչարյանն է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ փառատոնի մասնակիցներից մեկը հայհոյել է ու իրավիճակը լարվել է. հայհոյանքի պատճառով սկսվել է վիճաբանություն եւ 19-ամյա երիտասարդին դանակահարել են։ Այս պահին իրավապահները փորձում են գտնել սպանության ենթադրյալ կատարողին։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմնավիրի մարզի 19-ամյա եւ Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ ժամը մոտ 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են արնանման հետքեր եւ այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ստացվել են դեպքի վայրը եւ դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ եւ զննվել։
Կատարված քննչական եւ վարութային այլ գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործության ենթադրյալ կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000 թ.։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ
«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը եւ մի շարք աշխատակիցներ 2013 թվականից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից վարձավճար են վերցրել՝ նշված համալսարանի Իջեւանի մասնաճյուղ ընդունելու պատրվակով:
Դատախազը 2024 թվականի մայիսի 6-ին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս.Հ.-ի եւ մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն):
2024 թվականի մայիսի 6-ին Ս.Հ.-ի կողմից վերականգնվել է հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 2024 թվականի հունիսի 10-ին միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ» համալսարան ՍՊ ընկերության լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով:

ՀՈՒՇԱՆՎԵՐ ԹՂԹԱԴՐԱՄ Է ԻՐԱՑՎԵԼ
Հունիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մթերային խանութում մի քաղաքացի գնումներ կատարելու դիմաց վճարել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Ոստիկանության Տավուշի բաժնի եւ մարզի պարեկների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մթերային խանութում հուշանվեր թղթադրամն իրացրել է Բերդ քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին: Հուշանվեր թղթադրամը վերցվել է:
«Ջրառի» խողովակները գողացել էին. Մասիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի եւ մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց:
Պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով:
Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին եւ խոստովանել արարքը: Նա նաեւ հայտնել է, որ խողովակները նույն օրը վաճառել է Այնթապ գյուղում գտնվող գունավոր մետաղների ընդունման կետում:
«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Ալավերդիում հնչած կրակոցներից։
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ կրակոցներից առաջ կողմերը ավտոմեքենայի վթարի հարց ու պատասխան են ունեցել միմյանց միջեւ եւ ճիշտ ու սխալի հարց են բարձրացրել, թե ով է մեղավոր, որից հետո հարցը իբր համարել են լուծված ու բաժանվել են: Եվ ահա, բաժանումից երկու օր հետո հնչել են կրակոցները:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում եւ ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գյուրջանյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

ԿՐԱԿՈՂԸ ԳՈՒՑԵ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԱՐԴԵՆ
Իրավապահների կողմից շարժման անդամների գործընթացները շարունակվում են. ինչ է ահազանգում փաստաբան Արսեն Բաբայանը ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արթուր եւ Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երեւանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։
Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:
Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր եւ Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է եւ պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ», -գրել է նա։




Լրահոս