Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։
«Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։ 8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։

Արհեստական կառուցվածքների շինարարությունը գրեթե 70 տոկոսով ավարտված է։ Էլեկտրական հաղորդալարերի‚ գազատարների‚ ոռոգման համակարգի տեղափոխությունները մոտ 80 տոկոսով ավարտված են։

Ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից» ,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս