
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր այցելել եմ ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։
NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների վրա:
NIST-ն իրականացնում է հետազոտական, փորձի փոխանակման ծրագրեր, որտեղ ակտիվ դերակատարում ունեն երիտասսրդ հետազոտողները և ուսանողները։ Հանդիպման արդյունքում պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ուղղություններով»։