
Մեկնարկել է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ կկատարվի սահմազատման գործընթացին, Սահմանադրության փոփոխությանը, «խաղաղության» պայմանգրի կնքման գործընթացին, Արցախի հիմախնդրին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը վերաբերող հարցերին։
Համաժողովի ներկա է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Բանախոսներն են՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, փաստաբան Արամ Օրբելյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հրավիրված են հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ղեկավարներն ու ներկայացուցչները։